Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակած թուրք գործչին Շվեդիան չի հանձնել Թուրքիային
Շվեդիայի Բարձրագույն դատարանը մերժել է Թուրքիայի իրավապահների պահանջը՝ արտահանձնել հայտնի թուրք հրատարակիչ եւ իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուին։
Թուրքական Gazeteduvar–ի փոխանցմամբ՝ Թուրքիան պահանջում է Ռագըփ Զարաքոլուին՝ նրան մեղադրելով PKK–ի հետ կապեր ունենալու մեջ։
Դատարանի որոշումը պետք է հաստատի նաեւ Շվեդիայի խորհրդարանը։
Հիշեցնենք, որ Ռագըփ Զարաքոլուն հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ է Թուրքիայում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարկչատանը տպագրվել են Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր։ Զարաքոլուն 2011-ի փետրվարին եւ 2013-ի դեկտեմբերին այցելել էր Հայաստան։