«Լացիո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին ու նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը (տեսանյութ)
Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում Թուրինի «Յուվենտուս»-ը ուժերը չափեց «Լացիո»-ի հետ ու պարտեց 1:3 հաշվով:
«Լացիո»-ի կազմում գոլի հեղինակ դարձան Լուիս Ալբերտոն (16'), Սենադ Լուլիչը (73'), Դանիլո Կատալդին (90+4'):
Թուրինյան թիմի միակ գոլը հեղինակեց Պաուլո Դիբալան (45'):
Նշենք, որ «Լացիո»-ն այս տիտղոսին արժանանում է պատմության մեջ 5-րդ անգամ: