Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 0,41 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 60,19 դոլար, փոխանցում է RT-ն։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ փետրվարյան մատակարարումներով նվազել են 0,32 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 65,93 դոլարի։