Թրամփը խոստովանել է, որ Ծննդյան տոնին կնոջ համար դեռեւս նվեր չի ընտրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ծննդյան տոնից մեկ օր առաջ դեռեւս պատրաստ չէր կնոջ՝ Մելանյայի համար նվերը, բացի բացիկից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օ՜, դա բարդ հարց է: Ես ստույգ կարող եմ ասել անչափ գեղեցիկ բացիկի մասին: Ես մի քանի ընտրություն ունեի, ընտրել եմ ամենագեղեցիկը... Կարծում եմ այսպես կպատասխանեմ. ես դեռեւս մտածում եմ ծննդյան նվերի մասին: Դեռեւս մի փոքր ժամանակ կա: Շատ չէ, բայց մի քիչ կա»,- ասել է նա երեքշաբթի՝ Ֆլորիդայի իր նստավայրից տեսակապով շփվելով զինծառայողների հետ:
Հեռարձակումը կատարել է C-Span-ը: Նվերի մասին հարցրել է զինվորականներից մեկը:
Ընդ որում՝ Թրամփն ասել է, որ ինքն ու Մելանյան սիրում են իրենց ընտանիքն ու իրար:
2018 թվականին Hollywood Life պարբերականը, վկայակոչելով Մելանյային մոտ աղբյուրներին, հայտնել էր, որ ամուսինները ոչ միշտ են ոչ միայն նվերներ փոխանակում այլ նույնիսկ ծննդյան բացիկներ: Ընդ որում՝ հենց Մելանյան է, Թրամփի ընտանիքում հայտնվելով, պնդել Մար ա Լագո վիլլայում ամբողջ կազմով Ծննդյան տոնը նշելու ավանդույթը մտցնելու մասին: Պարբերականի տեղեկություններով՝ առաջին տիկինը այս տոնը շատ է սիրում, եւ նրանք միշտ եկեղեցի են գնում պատարագի: Դրանից բացի, նա իր վրա է վերցնում տոնական ընթրիքի պատրաստումը, ինչին մոտենում է ամբողջ պատասխանատվությամբ:
Թրամփն անցյալ տարի Ծննդյան տոնն անցկացրել էր Վաշինգտոնում այն պատճառով, որ հանրապետականներին չէր հաջողվել դեմոկրատների հետ ժամանակին պայմանավորվել ժամանակավոր դաշնային բյուջեի հարցում, եւ այդ օրերին տեղի ունեցավ տեւողությամբ ռեկորդային «շաթդաուն», երբ դաշնային գերատեսչությունները ստիպված էին աշխատանքը դադարեցնել մասնակի կամ ամբողջությամբ: