2020-ին նախատեսում ենք սոցիալական բնակարանաշինության մեծ ծրագիր սկսել. Երեւանի փոխքաղաքապետ
2020 թվականի ծրագրերում նախատեսում ենք սկսել սոցիալական բնակարանաշինության մեծ ծրագիր, որը ենթադրում է քաղաքի միջոցների հաշվին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
«Մասնավորապես, այս տարի տնտեսված միջոցների հաշվին կսկսվի բազմաբնակարանային շենքի կառուցման աշխատանքները, որը հնարավորություն կտա գոնե ունենալ համաձայնություն բնակիչների վերաբնակեցման: Դուք գիտեք, որ Արզումանյան 10 եւ 17 շենքերի համար մոդելը պատրաստ է, ներդրումային ծխրագիր էր մշակված, բայց բնակիչների կողմից անհամաձայնությունների արդյունքում ծրագիրն առկախվել է: Քանի որ խնդիրը բնակարանի առկայության պահանջն էր եւ այն, որ շենքը լիներ իրենց այսօրվա բնակավայրին շատ մոտ, սրա արդյունքում մոդելը առկախվեց: Սակայն նոր տարուց հետո կներկայացնենք այս ծրագիրը»,-ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ շահառուները լինելու են վթարային շենքերի կամ այլ անտուն բնակազուրկ քաղաքացիները: