Հայտնի է «Աթլետիկոյում» Կավանիի աշխատավարձի չափը
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին համաձայնության է եկել Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխության հարցում, հայտնում է AS-ը:
32-ամյա Կավանին «Աթլետիկոյի» հետ կկնքի 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով:
Սպասվում է, որ Կավանիի տեղափոխության մասին «Աթլետիկոն» պաշտոնապես կհայտարարի առաջիկա օրերի ընթացքում:
Էդինսոն Կավանին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2013 թվականից: Ֆրանսիական ակումբն ուրուգվայցի հարձակվողի տեղափոխության դիմաց «Նապոլիին» վճարել է 64.5 միլիոն եվրո:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Կավանին մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ: