2019 թվականի լավագույն ռմբարկուները
Հայտնի է դարձել 2019 թվականի ընթացքում ամենաշատ գոլեր հեղինակած ֆուտբոլիստների անունները:
Ընթացիկ տարվա լավագույն ռմբարկուն Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին է, որը 58 խաղում դարձել է 54 գոլի հեղինակ:
Երկրորդ տեղում կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին է: 32-ամյա Մեսին 58 խաղում խփել է 50 գոլ:
Լավագույն ռմբարկուների եռյակը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 49 խաղում հեղինակել է 44 գոլ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 2019 թվականին խփել է 39 գոլ՝ գրանցելով վերջին տասնամյակի վատագույն արդյունքը: