Նավթի գները բարձրանում են
Նավթի համաշխարհային գները բարձրանում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ WTI նավթի փետրվարյան ֆյուչերսներն ավելացել են 0,28 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 61,85 դոլար, տեղեկացնում է RT-ն։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ փետրվարին մատակարարմամբ, ավելացել են 0,15 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 68,02 դոլար։