Ղազախստանում դեկտեմբերի 28-ը հայտարարվել է համազգային սգի օր
Դեկտեմբերի 28-ը հայտարարվել է համազգային սգի օր, փոխանցում է Tengrinews.kz-ը:
«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Թոքաեւը 2019 թվականի դեկտեմբերի 28-ը հայտարարել է համազգային սգի օր՝ կապված Ալմաթիի մոտ ուղեւորատար օդանավի վթարի հետեւանքով մարդկանց զոհվելու հետ»,- հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին:
Առավոտյան տեղեկություն էր ստացվել, որ 93 ուղեւորով Bek Air օդանավը, որն Ալմաթիից էր օդ բարձրացել, ռադարներից կորել է: Ավելի ուշ հրապարակվել են կործանված օդանավի լուսանկարները: Bek Air օդանավի վթարի փաստով թեժ գիծ է բացվել: Վերջին տեղեկություններով՝ Ալմաթիում Bek Air օդանավի վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 15 մարդու: