Ռուսական Պրեմյեր լիգա․ Տասնամյակի խորհրդանշական հավաքականը
Ռուսաստանի ֆուտբոլային Պրեմյեր լիգան ներկայացրել է ավարտվող տասնամյակի խորհրդանշական հավաքականը երկրպագուների քվեարկության արդյունքում։
Իգոր Ակինֆեեւ, Մարիո Ֆերնանդես (երկուսն էլ՝ ԲԿՄԱ-ից), Բրանիսլավ Իվանովիչ («Զենիթ»), Սերգեյ Իգնաշեւիչ (խաղացել է ԲԿՄԱ-ում), Յուրի Ժիրկով («Զենիթ»), Պոնտուս Վերնբլում (խաղացել է ԲԿՄԱ-ում), Միգել Դանի, Հալկ (երկուսն էլ խաղացել են «Զենիթում»), Ալեքսանդր Գոլովին, Վագներ Լավ (երկուսն էլ խաղացել են ԲԿՄԱ-ում), Արտյոմ Ձյուբա («Զենիթ»)։
Հիշեցնենք, որ անցնող տասնամյակում Ռուսաստանի չեմպիոն են դարձել «Զենիթը» (4 անգամ), ԲԿՄԱ-ն (3), «Սպարտակն» (1) ու «Լոկոմոտիվը» (1)։