«Յուվենտուսը» միացել է Վիդալի համար պայքարին
Կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, հնարավոր է, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնա իտալական «Յուվենտուս»:
Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսի» ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Վիդալի գործակալի հետ և փորձում են խանգարել 32-ամյա կիսապաշտպանի՝ «Ինտեր» տեղափոխությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միլանի «Ինտերը» Վիդալի հետ համաձայնեցրել է ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերը:
Հիշեցնենք, որ Արտուրո Վիդալը «Յուվենտուսից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը: