Փորձագետները պատմել են 2020 թվականին կիբեռանվտանգության հիմնական սպառնալիքների մասին
«ESET» տեղեկատվական անվտանգության հարցերով ընկերության մասնագետները պատմել են, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն օգտատերերը՝ կիբեռսպառնալիքները նվազեցնելու համար: Նրանց կարծիքով՝ այժմ կիբեռանվտանգության ոլորտում մասնագետների պակաս կա, գրում է Planet Today-ը:
Միայն անցած տարի տեղեկատվական անվտանգության ոլորտում գրանցվել է գրեթե 4 մլն թափուր աշխատատեղ: Ավելին, այդ թիվը շարունակում է աճել:
Փորձագետների խոսքով՝ այս տարի հատկապես կիբեռհարձակումների կենթարկվեն Apple-ի տարբեր մշակողներ:
Ինչպես նաեւ հավանական է, որ տարբեր տեսակի վնասակիրներ կհայտնվեն նաեւ արտադրողների պաշտոնական կայքերում: Բացի այդ, հարձակումների կենթարկվեն խոշոր ընկերություններ, եւ հիմնական նպատակը կլինի ֆինանսական միջոցների արագ դուրսբերումը:
Փորձագետները նաեւ նշել են, որ նոր տեխնոլոգիաների զարգացումը, օրինակ՝ կվադրոկոպտերներ կամ անվարորդ մեքենաներ, հետաքրքրություն կառաջացնեն կիբեռհանցագործների շրջանում:
Սկանդալներ կլինեն նաեւ տեղեկատվական անվտանգության ոլորտում եւ ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում, ինչը կարելի է նկատել նաեւ այժմ: