Նավթի գները բարձրացել են 2 տոկոսով ԱՄՆ-ի, Իրանի եւ Իրաքի միջեւ հարաբերությունների լարվածության արդյունքում
Նավթի գները բարձրացել են 2 տոկոսով ԱՄՆ-ի, Իրանի եւ Իրաքի միջեւ հարաբերությունների լարվածության արդյունքում՝ կապված իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանության հետ, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ 1 բարելի դիմաց Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 70 դոլարով:
Ընդ որում, Brent LCOc1 տեսակի նավթի ֆյուչերսները հասել են առավելագույնի՝ կազմելով մեկ բարելի դիմաց 70,74 դոլար:
Թանկացել է նաեւ ամերիկյան West Texas Intermediate CLc1 տեսակի նավթի գինը՝ կազմելով մեկ բարելի դիմաց 64,15 դոլար:
Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը Սոլեյմանիի սպանությունից հետո քվեարկել է երկրի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման օգտին:
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրաքի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանել: