Լեւոն Արոնյանը միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել Հարավային Աֆրիկայում (ֆոտո)
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 107 մրցակիցների հետ միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքում։ Մրցակիցները մեծամասամբ եղել են երեխաներ։ Գրոսմայստերն այդ միջոցառումից լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքում։
Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Լեւոն Արոնյանը 6-րդ տեղում է։