Լեգենդար Օլիվեր Կանը 11 տարի անց վերադարձավ «Բավարիա»
Մյունխենի «Ալյանց Արենայում» «Բավարիան» ներկայացրել է ակումբի կառավարման խորհրդի նոր անդամ Օլիվեր Կանին։
50-ամյա լեգենդար գերմանացի դարպասապահը «Բավարիա» է վերադառնում ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց 11 տարի անց։
Կանը երկու տարի կլինի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեի օգնականը։ 2021թ․ դեկտեմբերի 31-ին կավարտվի Ռումենիգեի պայմանագիրը։ Դրանից հետո Կանը կզբաղեցնի նրա տեղը։