2020 թվականին Հայաստանում գները կաճեն 0,5 տոկոսի սահմաններում. փորձագետ
2020 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4,9%: Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը:
Նրա խոսքով՝ նման գնահատական է տվել ՀՀ ԿԲ-ն: Ընդ որում, նա նշեց, որ երբ Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, նրան որոշակի տարկետում տրվեց, ինչը թույլ տվեց խուսափել 900 տեսակ ապրանքների թանկացումից:
«Որոշ ժամկետներ անցել են դեռեւս 2016 թվականին, որոշները՝ 2018-ին: Տարկետման մեծ մասը կավարտվի արդեն 2020 թվականին, մյուսը՝ 2022 թվականին: Դա կհանգեցնի շուկայում 0,5%-ի սահմաններում գների ընդհանուր աճի: Մարտ-ապրիլ ամիսներին ամեն ինչ պարզ կլինի»,- պարզաբանեց Միքայելյանը:
Միեւնույն ժամանակ, նա բացառեց քաղաքացիների սպառողական զամբյուղում ներառված ապրանքների հիմնական տեսակների գների հնարավոր բարձրացումը:
«Չեմ կարծում, որ հացը, շաքարը, կարագը եւ միսը կթանկանան: Թռչնամսի դեպքւմ թանկացումներ հնարավոր են, հատկապես՝ բրազիլական թռչնամսի դեպքում, սակայն ռուսականը չի թանկանա: Նույնիսկ հնարավոր է, որ Հայաստանում կգրանցվի թռչնամսի արտադրության աճ»,- հայտարարեց փորձագետը: