Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կստորագրվի. Դավիթ Տոնոյանը ընդունել է Լեհաստանի դեսպանին
Հունվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Պավել Չեպլակին եւ ռազմական կցորդ, գնդապետ Քշիշտոֆ Միկոլայեկին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել գնդապետ Միկոլայեկին պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար, ինչի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել ամենամյա պլանավորման ձեւաչափով համագործակցությունը եւ նախաձեռնել համագործակցության նոր ոլորտներ:
Դեսպան Չեպլակը հաստատել է փոխգործակցությունը զարգացնելու լեհական կողմի պատրաստակամությունը եւ կարեւորել երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որն արդեն համաձայնեցվել է կողմերի միջեւ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր: