Թրամփը եւ Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել Իրանի հետ ճգնաժամի ֆոնին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սպիտակ տունը:
«Առաջնորդները քննարկել են կարեւոր երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ: Որեւիցե այլ մանրամասն չի հաղորդվում:
Բանակցություններն ընթացել են Իրանի հետ ճգնաժամի ֆոնին:
Ավելի վաղ ամերիկացի զինվորականներն անցկացրել էին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողություն, Իրանը պատասխանել էր իրաքյան բազաներին հրթիռային հարվածով, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր: