Սարգիս Հայոցյանը նշանակվել է Գիտության կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քիմիական գիտությունների թեկնածու Սարգիս Հայոցյանը նշանակվել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստաի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սարգիս Հայոցյանին նշանակել գիտության կոմիտեի նախագահ»,-ասված է վարչապետի որոշման մեջ։
Սարգիս Հայոցյանը 2016 թվականից աշխատում է Գիտության կոմիտեում՝ որպես գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ: