«Աթլետիկոն» Սիմեոնեի գլխավորությամբ առաջին անգամ 3 գոլ խփեց «Բարսելոնային»
Մադրիդի «Աթլետիկոն» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ղեկավարությամբ առաջին անգամ 3 գոլ խփեց «Բարսելոնային»։ Սաուդյան Արաբիայում ընթացող Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Աթլետիկոն» կատալոնական ակումբին հաղթել է 3։2 հաշվով։
Սիմեոնեի գլխավորությամբ «Աթլետիկոն» 27 պաշտոնական հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» դեմ։ Միայն 2 անգամ է «Աթլետիկոյին» հաջողվել կատալոնական թիմին խփել 2 գոլ։ 17 խաղում խփել է 1-ական գոլ, 7 խաղում՝ 0։
Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Աթլետիկոն» հունվարի 12-ին կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ, որը կիսաեզրափակիչում 3։1 հաշվով պարտության էր մատնել գավաթակիր «Վալենսիային»։