Վարչապետն աշխատանքից ազատել է Ջրային կոմիտեի նախագահին
ՀՀ վարչապետի որոշմամբ Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին ազատել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: