«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տեղադրվել է վճարային 7 տերմինալ․ հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագներ
Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ: Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Facebook-ի էջում:
« Ավտոկանգառի վճարման տերմինալներ.
Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ. 4-ը՝ տեղադրված է առաջին հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ երկուական), 2-ը՝ երկրորդ հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ մեկական) և 1-ը՝ VIP սրահում: Նախքան ավտոկայանատեղիից դուրս գալը, Դուք կարող եք վճարումն իրականացնել տերմինալով: Այսպիսով, Դուք կունենաք
10 րոպե ավտոկանգառից դուրս գալու համար: Ուղեփակոցից դուրս գալիս դրամարկղում պարզապես անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կտրոնը:
2020 թվականի հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագները.
Խնդրում ենք նկատի ունենալ, որ տերմինալների միջոցով վճարելիս գները մնում են նույնը:
Վճարային տերմինալ.
- առաջին 10 րոպեն անվճար է,
- ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը՝ 500 ՀՀ դրամ,
- ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 2.000 ՀՀ դրամ,
- ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝10.000 ՀՀ դրամ:
Դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում կգործեն հետևյալ սակագները.
- ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը 800 ՀՀ դրամ է,
- ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 3.000 ՀՀ դրամ,
- ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝ 15.000 ՀՀ դրամ:
Միկրոավտոբուսների և ավտոբուսների կայանման համար վճարվում պետք է իրականացնել միայն դրամարկղում՝ կայանատեղիի վերջնական ելքի մոտ.
- Միկրոավտոբուսների 1 անգամյա մուտքի վճարը 2.000 ՀՀ դրամ է,
-ավտոբուսների 1 անգամյա մուտքի վճարը՝ 3.000 ՀՀ դրամ:
Կայանման կտրոնի կորստի դեպքում հարկավոր է վճարել 20.000 ՀՀ դրամ: Այս դեպքում վճարումը պետք է իրականացնել միայն դրամարկղում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կամ տերմինալի հետ կապված խնդիրների դեպքում կարող եք դիմել Կոնվերս Բանկին հետևյալ հեռախոսահամարով՝ + 374 10 511 211 կամ մոտենալ բանկի «Զվարթնոց օդանավակայան» մասնաճյուղ, որը գտնվում է օդանավակայանի երկրորդ հարկում՝ մեկնման սրահում: