Այսօր՝ 20 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Այսօր Քոչարյանը կրկին իր վրա է վերցրել աներևակայելի բեռ. Արա Վարդանյան

Այսօր Ռոբերտ Քոչարյանը կրկին իր վրա է վերցրել աներևակայելի բեռ՝ ազատագրել մեր խիղճը և միայն մենք ենք որոշում, թե երբ նա կհայտնվի ազատության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։

«Նախագահ Քոչարյանը պետք է նստի։ Այո, ինչքան էլ սա ցավալի հնչի, նա պետք է նստի, քանզի սա է հասարակությանը բուժելու միակ ճանապարհը։

Ժամանակին, երբ նույն հասարակությունը բառացի խեղդվում էր ՀՀՇ-ի հակաժողովրդական պայքարից և համատարած լքում էր հայրենիքը, Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց աներևակայելի պատասխանատվություն և դուրս բերեց մեզ այդ մղձավանջից։

Անցան տարիներ, մենք մոռացանք այն թշվառությունը և համատարած աղքատությունը։ Մենք մոռացանք, թե ինչ է նշանակում ապրել առանց գազ, լույս և հույս։

Այսօր մեր հասարակությունը չի պայքարում լույս կամ գազ ունենալու համար, ոչ, մենք պայքարում ենք էլ ավելի լավ ապրելու համար, 100 հազար դրամի տեղը 200 հազար ստանալու համար, 40 հազար թոշակի տեղը 80 հազար ստանալու համար։ Մենք չենք պայքարում մարդավայել օդանավակայան ունենալու համար այլ ուզում ենք որպեսզի ավելի շատ չվերթներ լինեն։ Մենք չենք պայքարում ճանապարհներ ունենալու համար, այլ ուզում ենք տեսնել նորերը։ Մենք չենք պայքարում աղետի գոտում աշխատանքները սկսելու համար, այլ ուզում ենք որպեսզի սկսածը ավարտին հասցվի։ Մենք չենք պայքարում հեռախոսակապի գոյության համար, այլ ուզում ենք որ գները էլ ավելի մատչելի լինեն։ Եվ ի վերջո մենք չենք պայքարում Արցախը ազատագրելու համար, այլ անում եմք ամեն ինչ այն ազատ և անկախ պահելու համար։

Այո, մենք մոռացել ենք մեր ոչ վաղ անցյալը, մենք մոռացել ենք, թե ոնց էինք մոմ փորձում գտնել, որ մութն ընկնելուն պես չպառկեինք քնելու։ Մենք մոռացել ենք, թե ոնց էինք տան մեջտեղում վառարան դնում և վրան և ճաշ պատրաստում և օդը տաքացնում։ Մենք մոռացել ենք, թե ոնց էինք սպասում մեր ծնողների, տատիկների և պապիիների ուշացրած աշխատավարձը և թոշակները երբ կբերեն և կբերեն ընդհանրապես թե ոչ։ Մենք շուտ սովորեցինք լավին և այսօր ուզում ենք էլ ավելի լավը, ինչը բնական է։ Բայց կա մեկ շատ մեծ բայց՝ մենք մոռացել ենք թե ում շնորհիվ ենք մենք ուզում ավելի լավը։

Այսօր Նախագահ Քոչարյանը չէ բանտարկված այլ մեր խիղճը, այո հենց իմ, հենց քո։ Մենք ուրացել ենք մեր անցյալին։ Մենք հավատացել ենք տարիներով մեր մեջ ներարկվող ատելությանը և ստերին։ Մենք չենք ուզում հիշել իրականությունը և փոխարենը նախընտրում ենք մեջբերել պրոֆեսիոնալ կերպով ներարկված ստերը։ Այո, մենք մանիպուլյացիայի զոհ ենք։ Մեզ օգտագործել են և շարունակում են օգտագործել։

Այսօր Նախագահը կրկին իր վրա է վերցրել աներևակայելի բեռ՝ ազատագրել մեր խիղճը և միայն մենք ենք որոշում, թե երբ նա կհայտնվի ազատության մեջ։ Կամ մենք ուժ կգտնենք մեր մեջ և կհաղթահարենք այս համատարած ստի և ատելության շրջանը և կազատագրենք մեր խիղճը, կամ էլ վերջնականապես կկործանվենք։ Որոշողը մենք ենք և միայն մենք։ Ո՞ր ճանապարհն եք ընտրելու դուք։

Եվ հիշեք, անցյալին ուրացողը չի ունենում ապագա»,– գրել է նա։

ՀՀ և ՌԴ կառավարությունները համաձայնագիր կստորագրեն ԵՄ երկրները պատրաստ են աջակցել Կիևին՝ ԱՄՆ օգնության կրճատման դեպքում Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Հայտնի է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը Ինչը չհաջողվեց ընդդիմությանը, արեց Նիկոլը՝ խարխլեց ՆԳՆ-ի հիմքերը․ Սայաթ Շիրինյան Լույս է տեսել Սյունյաց երկիր խմբագրակազմի` «Մարզական Սյունիք, անցյալն ու ներկան» հերթական հատուկ համարը, որի ֆինանսական աջակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է Փաշինյանն արժեզրկում է բանակը և կամավորներին․ Ավետիք Քերոբյան Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի են աղքատացրել. Նաիրի Սարգսյան «Առողջ Եվրասիա» առողջապահական ծրագիրը ներկայացվեց MedMeet 2024-ին Ինձ համար ամենաարժեքավորը հայրենիքումս ստացած պարգևներն են ու իմ ժողովրդի սերը. Ռոզա Ծառուկյան Վթարի հետևանքների վերացման նպատակով այսօր ժամը 13:30-14:30 կդադարեցվի Ավան, Առինջ և Բագրեվանդ թաղամասերի էլեկտրամատակարարումը Աշխարհի երկրորդ ամենամեծ արևային էլեկտրակայանը միացված է ցանցին Վարչախմբի ապազգային քաղաքականության դեմ հետևողական պայքար է անհրաժեշտ․ «Հայաքվե» ԵՄ-ն զարմացած է Հայաստանի իշխանությունների պահվածքից Միրզոյանի մանր «ժուլիկությունը» Պաշտոնանկությունների հաջորդ փուլը կլինի երկու օրից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Նեյմարը շքեղ բնակարան է գնել․ այն ամենաթանկարժեքներից է Դուբայում Էլեկտրամատակարարման ընդհատում՝ բեռնատարի կողմից ստեղծված վթարի պատճառով Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումին ընդառաջ հանդիպեցի հայ և ռուս երիտասարդների հետ․ Մհեր Ավետիսյանը Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան ««Վիշապ»-ի նոր հավաքածուն մեր կայքում է»․ Սիրուշոն ներկայացնում է «Պրեգոմեշ»-ի նոր հավաքածուն (տեսանյութ) Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Փաշինյանն իր շրջապատին զոհում է՝ իշխանությունը պահելու համար. Ավետիք Չալաբյան Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է 2 անձ (տեսանյութ) «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով Այսօր Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար