Ֆուտբոլիստը ձերբակալվել է մրցավարի դեմքին հարվածելու համար (ֆոտո)
Ֆուտբոլի Մալթայի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Օրատոյ Յուս» - «Սանաթ Լայոնս» հանդիպումը մնացել է անավարտ։
Հյուրերի խաղացող Անտուան Կամիլերին կարմիր քարտ ստանալուց հետո 89-րդ րոպեին հարձակվել է եզրային մրցավարի վրա եւ մի քանի անգամ հարվածել նրա դեմքին, հաղորդում է tvm.com.mt-ն։
Կամիլերին ձերբակալվել է եւ ձեռնաշղթաներով դուրս բերվել ստադիոնից։
Մալթայի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտվել է Կամիլերիի վարքը։ Ֆուտբոլիստը պատասխան կտա դատարանում։
Հ