Կրիպտոարժույթի շուկայում գրանցվել է բիթքոյնի նոր ռեկորդ
Շաբաթ՝ հունվարի 11-ին, բիթքոյնի միջին արժեքը մեծացել է 3.4 տոկոսով՝ հասնելով 8 080 դոլարի, հաղորդում է MIGnews-ը՝ հղում անելով CoinMarketCap բորսայի տվյալներին:
Միաժամանակ առավել վաճառվող կրիպտոարժույթները թանկացել են 3.4-10.5 տոկոսով: Ethereum-ի արժեքը բարձրացել է 4.3 տոկոսով՝ հասնելով 143.5 դոլարի; Ripple-ի արժեքը՝ 3.4 տոկոսով՝ մինչեւ 0.2 դոլար; Bitcoin Саsh-ը՝ 10.5 տոկոսով՝ մինչեւ 265.3 դոլար; Litecoin-ը՝ 7.8 տոկոսով՝ հասնելով 48.5 դոլարի:
Բիթքոկնի կապիտալացումն աճել է՝ հասնելով 146.6 մլրդ դոլարի, Ethereum-ը՝ 45.6 մլրդ դոլարի, Ripple-ը՝ 9.1 մլրդ դոլարի, Bitcoin Саsh-ը՝ 4.8 մլրդ դոլարի, Litecoin-ը՝ 3.1 մլրդ դոլարի: