Նեյմարի դուբլը չօգնեց ՊՍԺ-ին հաղթել «Մոնակոյին» (տեսանյութ)
Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Մոնակոյի» հետ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը բավարարվեց մեկ միավորով։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։
Փարիզյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Նեյմարը։
ՊՍԺ-ն 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Մարսելի» նկատմամբ։ «Մոնակոն» 8-րդն է՝ 29 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 20-րդ տուր
ՊՍԺ - «Մոնակո»՝ 3։3 (տեսանյութ)
Նեյմար, 3, 42, 11մ, Ֆոդե Բալո-Տուրե, 24, ինքնագոլ – Ժելսոն Մարտինշ, 7, Վիսամ Բեն-Եդեր, 13, Իսլամ Սլիմանի, 70