«Ո՞վ է գողացել Մարիամ Փաշինյանի հեռախոսը»
Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարելէ անդրադառնալով Մարիամ Փաշինյանի՝ Արթուր Վանեցյանին ուղղված նամակին: Նա մասնավորապես գրել է.
«Ո՞վ է գողացել Մարիամ Փաշինյանի հեռախոսը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի facebook-յան էջում այսօր երկրորդ գրառումն է հայտնվել՝ նվիրված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին...
Վերջին գրառումից հետո այնպիսի տպավորություն է, որ վարչապետի դստեր հեռախոսն ընտանիքի անդամներից մեկը գողացել է և գրառումներ է անում...Ամեն դեպքում դա երիտասարդ աղջկա գրառման նման չէ...Նախ, բարեվարքության կաննոներն անտեսելով Վանեցյանին Մարիամը դիմում է անունով...Ավելին, զարմանալի էր երիտասարդ աղջկանից "լսել"՝ "Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր:" նախադասությունը...Շատ տհաճ է, երբ ժողովրդավարական երկրի ղեկավարի երեխան կտրվելով իրականությունից այսպիսի մտքեր է արտաբերում...
Երևի ինչ-որ մեկը նրա հեռախոսը գողացել է, որը շատ ընդունված երևույթ է պարոն Փաշինյանի թիմում և այսպիսի բովանդակությամբ գրառում է արել...
Հ.Գ. Իսկ եթե լուրջ՝ Փաշինյանների ընտանիքի ագրեսիան Վանեցյանի նկատմամբ պայմանավորված է հայտնի ֆիլմի հերոսի՝ "Он слишком много знает..." հայտնի դարձած արտահայտության հետ...»