«Իհարկե, սպառնալիք էր»․ Սեյրան Օհանյանը՝ դատական նիստին հնչած արտահայտությունների մասին
Քիչ առաջ հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի չներկայանալու հետևանքով։ Նա դատարանին պատճառաբանություն էր ներկայացրել, որ դատարանը չի կարողանում ապահովել դատական նիստերի հանգիստ մթնոլորտը, որի ընթացքում հնչեցվում են սպառնալիքներ։
«Իհարկե, սպառնալիք էր։ Ձայնագրությունը թող հրապարակեին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նախորդ դատական նիստի ժամանակ տուժող կողմի ներկայացուցչի հայտարարությանը, որով վերջինս ասել էր՝ «Մարտի 1»-ի մասին հարգանքով արտահայտվեք, այլապես՝ ինքներդ կհայտնվեք…»։
Քանի որ փաստաբան Միհրան Պողոսյանը հրաժարվում է ներկայանալ, Յուրի Խաչատուրովը պաշտպան չի ուզում, հնարավո՞ր է իր փաստաբանն էլ նմանատիպ դիրքորոշում ներկայացնի՝ հարցին ի պատասխան Օհանյանն ասաց․ «Հաջորդ դատավարության ժամանակ կերևա»։