Կադիրովը բուժում է ստանում, տեղեկացրել է նրա մամուլի քարտուղարը
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը բուժում է ստանում, ՌԻԱ «Նովոստի»-ն տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար Ալվի Քարիմովը։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարի եւ կառավարության կայքում հրապարակվել էր Ռամզան Կադիրովի կարգադրությունը, որը երկրի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակել վարչապետ Մուսլիմ Խուչիեւին իր «ժամանակավոր անաշխատունակության» շրջանում։
«Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը բուժման կուրս է անցնում, որը բուժական միջամտություններ է պահանջում»,- ասել է Քարիմովը։
Նրա խոսքով՝ «ՉՀ սահմանադրությամբ նախատեսված է նախագահի պարտականությունների կատարումը դնել կառավարության ղեկավարի վրա ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու պարագայում»։
«Սա սովորական գործելակերպ է... եւ այն օգտագործվում է բոլոր սուբյեկտներում»,- նշել է Քարիմովը։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ նույնպես Կադիրովի արձակուրդների ժամանակ նրա լիազորությունները քանիցս կատարել են Մուսլիմ Խուչիեւն ու նրա նախորդները։