Հրաձգություն Յուտա նահանգում. 4 մարդ է զոհվել
4 մարդ է զոհվել ԱՄՆ Յուտա նահանգի Գրանտսվիլ քաղաքում տներից մեկում, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Եվս մեկ մարդ հոսպիտալացվել է: Հրաձիգին ձերբակալել են:
Ոստիկանության հաղորդմամբ՝ հրաձիգը մենակ է գործել, եւ համայնքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում:
Դեռեւս չեն հաղորդվում հրաձգություն կազմակերպած անձի անունն ու զոհերի եւ կասկածյալի տարիքը:
Գրանտսվիլի բնակչությունը կազմում է մոտ 11 000 մարդ: Այն գտնվում է նահանգի մայրաքաղաք Սոլթ-Լեյք-Սիթիից դեպի հարավ-արեւմուտք 56 կմ հեռավորության վրա: