«Լոռին» խզել է պայմանագիրը նիգերիացի հարձակվողի հետ
Վանաձորի «Լոռին» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Նվանի Իկեչուկվուի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա նիգերիացին Վանաձոր էր տեղափոխվել նախորդ տարվա փետրվարին։ Լոռիի կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 2 գոլ։
«Լոռին» շնորհակալություն է հայտնել Իկեչուկվուին և ամենայն բարին մաղթել հետագա կարիերայում: