Պուտինն առաջարկել է Յուրի Չայկային ազատել գլխավոր դատախազի պաշտոնից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Դաշնության խորհրդին գլխավոր դատախազ նշանակել այժմ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի տեղակալի պաշտոնն զբաղեցնող Իգոր Կրասնովին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ներկայիս գլխավոր դատախազ Յուրի Չայկային նախագահն առաջարկել է ազատել պաշտոնից՝ «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»։
Ռուսաստանի Սահմանադրության 83-րդ հոդվածին համապատասխան՝ նախագահը Դաշնության խորհրդին է ներկայացնում գլխավոր դատախազի պաշտոնի համար թեկնածություն եւ առաջարկություն նրան պաշտոնից ազատելու մասին։ Գլխավոր դատախազին պաշտոնին նշանակում եւ պաշտոնից հանում է Դաշնության խորհուրդը։