Գեորգի Պաշովը լքեց «Արարատ-Արմենիան»
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» և Բուլղարիան ներկայացնող պաշտպան Գեորգի Պաշովը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
Երեւանյան ակումբը շնորհակալություն է հայտնել Պաշովին և մաղթել հաջող և հաղթանակներով լի կարիերա, գրում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գեորգի Պաշովը Վարդան Մինասյանի գլխավորած թիմին միացել էր 2018 թվականի ամռանը:
«Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 45 խաղի և դարձել է 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: