ԵԱ․ Արթուր Դանիելյանը՝ փոխչեմպիոն
Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքում Ռուսաստանը ներկայացնող 16-ամյա Արթուր Դանիելյանը նվաճել է փոխչեմպիոնի կոչումն՝ առաջին անգամ մասնակցելով մեծահասակների առաջնության։
Չեմպիոն է դարձել ռուսաստանցի Դմիտրի Ալիեւը։ 2012-ին Եվգենի Պլյուշչենկոյի նվաճած տիտղոսից հետո Ռուսաստանն առաջին անգամ է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ նվաճում տղամարդկանց մենասահքում։ Երրորդ տեղը գրավել է Վրաստանի ներկայացուցիչ Մորիս Կվիտելաշվիլին։
Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը գրավել է 18-րդ տեղը։