Սա էլ կանցնի, ամուր եղեք․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության քննադատական հայտարարությունից հետո՝ Փաշինյանի ռեժիմը ձեռնամուխ է եղել ՍԴ նախագահի «աչքը վախեցնելու» գործընթացի հերթական սերիայի բեմականացմանը։
Խուզարկեք-չխուզարկեք, պետականության պաշտպանության խրամատը ամուր պահվելու է։
Հ.Գ. Յակոբինյան տեռորին հաջորդեց կարմիր տեռորը, իսկ կարմիր տեռորին հաջորդում է քայլողների տեռորը։
Բայց սա էլ կանցնի,ամուր եղեք»։