Զանգահարեք ինձ և հարցրեք, ես կպատմեմ ողջ ճշմարտությունը. Մարիամ Փաշինյան
ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քարոզչական արշավները բնականաբար չեն նվազում, չեն դադարում և վստահ եմ` առաջիկա տարիներին չեն էլ նվազելու:
«Մեր աղբյուրի պնդմամբ՝ Մարիամ Փաշինյանը վիրավորել է աշխատակցին, բղավել վրան և հեռացել: Իսկ վերոնշյալ աշխատակիցը իրենից բավականին տարիքով մեծ է: Իսկ թե ինչն է եղել պատճառը, մեր աղբյուրը նշում է, որ Մարիամը պարզապես շուտ է բռնկվում եւ հնարավոր է անգամ մի թեթեւ բանից»:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, այս հոդվածը ծայրից ծայր սուտ է:
Հ.Գ. Փնտրեք նոր աղբյուրներ, իսկ չգտնելու դեպքում զանգահարեք ինձ և հարցրեք, ես կպատմեմ ողջ ճշմարտությունը»: