Շատ-շատ լավ լուրեր ունենք տնտեսության վերաբերյալ, որ 2020-ը տնտեսական առումով լինի ավելի լավ տարի է լինելու. վարչապետ
Շատ-շատ լավ լուրեր ունենք տնտեսության վերաբերյալ, շատ-շատ լավ նախադրյալներ ունենք, որ 2020 թվականը տնտեսական առումով լինի ավելի լավ տարի, քան 2019-ն է եղել: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համոզված եմ, որ կոռուպմացվածներին չի հաջողվի խառնակչություններով կոտրել մեր տնտեսական հեղափոխության թափը, որովհետեւ հայ ժողովուրդն ու կառավարությունը միասնական են եւ միասնաբար լուծելու են նաեւ իրավական, օրինական ճանապարհով, նաեւ հանրային կարծիքով ՍԴ-ի հետ կապված թնջուկը»,-ընդգծեց նա: