Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել
Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ բքի պատճառով։ ԱԴ ռեժիմ մտցնելու մասին երկուշաբթի՝ հունվարի 27-ին տեղեկացրել է հանրապետության ՆԳՆ փոխնախարար Յուրի Իլյինը, տեղեկացնում է Nur.kz-ը։
«Ներկայում սկսվելու է հանձնաժողովի՝ վեց շրջաններում արտակարգ դրություն մտցնելու նիստը։ Այնտեղ, որտեղ դժվարություններ կան, արտակարգ դրություն կհայտարարվի»,- ավելացրել է պաշտոնյան։ Խոսքը Աքմոլինսկի, Արեւելաղազախական եւ Պավլոդարի մարզերի մասին է։
Շրջաններում կազմակերպվել են օպերատիվ շտաբներ, որոնց կազմի մեջ են մտել ՆԳՆ, Ազգային գվարդիայի, պաշտպանության նախարարության եւ պետական այլ մարմինների ներկայացուցիչներ։
Ղազախստանի մայրաքաղաքը բախվել է ձնե կոլապսի հետ, նշում է պարբերականը։ Քամու պոռթկումները հասնում են վայրկյանում 20 մետր արագության։ Չեղարկվել են դասերը դպրոցներում եւ քոլեջներում, փակ են ճանապարհները, շատ ավիաչվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են։