«Բորուսիան» համաձայնության է եկել Էմրե Ջանի հետ
Թուրինի «Յուվենտուսի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էմրե Ջանը մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն, տեղեկացնում է Bild-ը:
«Բորուսիայի» ղեկավարությունը համաձայնության է եկել 26-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ Ջանի անձնական պայմանագրի կետերի հարցում:
Գերմանացի կիսապաշտպանը դորտմունդյան թիմի հետ կկնքի 4.5 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով:
«Բորուսիան» Ջանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Յուվենտուսին» կվճարի 23 միլիոն եվրո: