Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է շուրջ 2 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 29-ին, կազմել է 478.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.29 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 526.53 դրամ (նվազել է 1.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 622.87 դրամ (նվազել է 3.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.65 դրամ (նվազել է 0.10 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 276.58 դրամ, ոսկի՝ 24,218.67 դրամ, պլատին՝ 15,109.74 դրամ: