Մեծ Բրիտանիան ողջունում է գենդերային հավասարություն ապահովելու՝ ՀՀ կառավարության նվիրվածությունը
Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի դրական առաջընթացը, կառավարության նվիրվածությունն՝ ուղղված լայնածավալ բարեփոխումներին: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հաղորդագրությունում, որն արվել է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստի շրջանակներում:
«Մասնավորապես, մենք ընդունում ենք 2018 թվականի դեկտեմբերին անցկացված ընտրությունները: Մենք նաև ողջունում ենք Հայաստանի հաջողությունները ԶԼՄ-ների ազատության առաջխաղացման հարցում: Մեծ Բրիտանիան ողջունում է օրենսդրական նախաձեռնությունների բարեփոխումների գործընթացը՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու համար »,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեծ Բրիտանիան Հայաստանին առաջարկել է վավերացնել Հարկադիր աշխատանքի վերացման մասին կոնվենցիան, որդեգրել բաց գործընթաց ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններում ազգային թեկնածուներ ընտրելու հացում, մասնակցել լրագրողների համար անվտանգ միջավայր ստեղծելու միջազգային ջանքերին: