Էմերի. Կցանկանայի Մբապեին տեսնել Լա Լիգայում
Լոնդոնի «Արսենալի» և Փարիզի ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է ֆրանսիական թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին:
«Երբ ես մարզում էի ՊՍԺ-ն, կարևորում էի, որ իմ թիմում հանդես գան լավագույն ֆուտբոլիստները: Վստահ եմ, որ Մբապեն ճիշտ տեղում է և կարող է մեծ հաջողությունների հասնել ՊՍԺ-ի կազմում:
Եթե Մբապեն պետք է հեռանա ՊՍԺ-ից, ապա ես կցանկանայի նրան տեսնել Լա Լիգայում: Կասկածից վեր է, որ Մբապեն կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,- Էմերիի խոսքը փոխանցում է A Bola-ն:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից: Ֆրանսիացի հարձակվողը խնդիրներ ունի թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ և մտադիր է ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: