Շախմատի մարզադպրոցներին տրամադրվող գումարն ավելացել է շուրջ 37%-ով․ մարզիչների աշխատավարձը՝ 60%-ով. Մխիթար Հայրապետյան
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել եւ տոկոսային հարաբերությամբ ցույց տվել, թե որքան առաջընթաց է գրանցվել Երեւան քաղաքի շախմատային կյանքում:
Նա, մասնավորապես, նշել .
«2020 թվականին Երեւան քաղաքում
• շուրջ 60%-ով բարձրացել են շախմատի մարզադպրոցների մարզիչների աշխատավարձերը,
• շուրջ 25%-ով բարձրացել են շախմատի մարզադպրոցների վարչական աշխատողների աշխատավարձները,
• արդյունքում Երեւան քաղաքի կողմից շախմատի մարզադպրոցներին տրամադրվող գումարը ավելացել է շուրջ 37%-ով՝ կազմելով շուրջ 285 մլն դրամ»։