Թուրքմենստանում անկախության 30-ամյակի կապակցությամբ 300 մետրանոց հուշարձան կկանգնեցնեն
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն առաջարկել է 300 մետրանոց հուշարձան կանգնեցնել հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ, հաղորդում է Gazeta-ն:
Այն կկանգնեցվի ամենաբարձր հարթակում:
Նախագահը հանձնարարել է մշակել նախագիծն ու տենդեր է հայտարարել:
Թուրքմենստանում անկախության 30-ամյակը կնշեն 2021 թվականին: