Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ տեղի է ունեցել 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Կիրակի 6.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Օդերեւութաբանական ծառայությանը:
Էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 26 հազար բնակչությամբ Կոկոպո քաղաքից 122 կմ հարավում, իսկ օժախը՝ 31.3 կմ խորության տակ:
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվել:
Պապուա Նոր Գվինեան գտնվում է Խաղաղօվկիանոսյան հրե օղակում, որը ձեւավորվել է սեյսմիկ ակտիվ գոտիների եւ հրաբխերի, այդ թվում՝ ստորջրյա, շղթայի միջոցով, որոնք ձգվում են 40 հազար կմ: