Իրանի հայերը սատարում են իսլամական հեղափոխությանը. արքեպիսկոպոս Սեպուh Սարգսյան
Թեհրանի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը հայտարարել է, որ Իրանի հայերը, որպես հասարակության անբաժանելի մասը, աջակցում են իսլամական հեղափոխությանը, փոխանցում է IRNA-ն:
Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձում արքեպիսկոպոսը նշել է, որ իրանցի ժողովուրդն ամեն տարի նշում է հեղափոխության հաղթանակի տարեդարձը, ինչը շրջադարձային պահ էր պատմության մեջ: Նա նշեց, որ հայերը Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ընթացքում եւս պաշտպանել են իրենց հայրենիքը եւ կռվել թշնամու հետ: