Սիրիայում 5 թուրք զինվորական է սպանվել
Սիրիայի Իդլիբում Սիրիայի կառավարական զինված ուժերի օդային հարձակման ժամանակ սպանվել է 5 թուրք զինվորական։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ Սիրիական օդուժի ռմբակոծության հետեւանքով սպանվել է Իդլիբում գտնվող թուրքական զորաջոկի 5 զինվոր։ Նշվել է, որ վիրավորվել է եւս 5 թուրք զինվորական։
Նշենք, որ 10 օր առաջ եւս Իդլիբում սիրիական օդուժի ռմբակոծության ժամանակ սպանվել է 5 թուրք զինվորական։