Բաղդադում 12 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել (տեսանյութ)
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 2008 թվականից ի վեր առաջին անգամ ձյուն է տեղացել: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Բնակիչները ձյունը նկատել են փետրվարի 11-ին, երբ օդի ջերմաստիճանը նվազել է՝ հասնելով մինչև -2 աստիճան Ցելսիուսի սանդղակով:
Իրաքի օդերևութաբանական կենտրոնի փոխանցմամբ՝ ձյան տեղումները կշարունակվեն մինչև չորեքշաբթի:
Բաղդադի բնակիչները շտապել են փողոցներ` լուսանկարվելու, մինչ դեռ երեխաները ձնագնդի են խաղացել: