Բալային համակարգում որոշ վերանայումներ հնարավոր են. Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հնարավոր է համարում, որ վերանայումներ կլինեն ճանապարհային երթևեկության բալային համակարգում՝ դրա ներդրումից հետո խախտումների վիճակագրություններն ուսումնասիրելուց հետո:
Այս մասին Ավինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանի հարցին:
«Բալային համակարգում որոշ վերանայումներ հնարավոր են, բայց դրանք պետք է լինեն շատ հիմնավոր: Չեմ բացառում, որ համակարգն իդեալական չէ, բայց այն միանշանակ դրական է ազդելու ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման առումով»,- ասաց Ավինյանը: