ԱՄՆ-ը ժամանակավորապես դուրս են բերել իրենց զորքերը Լիբիայից
ԱՄՆ-ը ժամանակավորապես դուրս է բերել իրենց զորքերը Լիբիայից: Աֆրիկայում ԱՄՆ-ի ԶՈՒ-ի հրամանատարության հայտարարության մեջ նշվում է, որ Լիբիայում անկարգությունների աճի հետ կապված ամերիկյան ռազմական կոնտինգենտը ժամանակավորապես դուրս է բերվել երկրից անվտանգության նկատառումներով:
«ԱՄՆ-ի ԶՈՒ-ի աֆրիկյան հրամանատարությունը շարունակում է հավատարիմ մնալ Լիբիայի անվտանգությանն ու կայունությանը, ինչը նպաստում է տարածաշրջանային անվտանգությանը: ԱՄՆ-ի աֆրիկյան հրամանատարությունն իրականացնում է խելամիտ ռազմական պլանավորում՝ ընդ որում շարունակելով գնահատել իրավիճակն անվտանգության հետ կապված: ԱՄՆ-ի աֆրիկյան հրամանատարությունը կշարունակի հետեւել Լիբիայում իրավիճակին եւ, անհրաժեշտության դեպքում, կգնահատի ԱՄՆ-ի ռազմական ներկայության վերականգնման հնարավորությունը»,-նշվում է հայտարարության մեջ:
«Լիբիայում իրավիճակը դառնում է էլ ավելի բարդ եւ անկանխատեսելի»,-ասել է ԱՄՆ-ի Աֆրիկյան հրամանատարության ղեկավար գեներալ Թոմաս Վալդհաուերը:
ԱՄՆ-ի բանակի աֆրիկյան հրամանատարության որոշումը կայացվել էր ֆելդմարշալ Խալիֆ Խաֆթարի ուժերի՝ Տրիպոլիի վրա հարձակման հետեւանքով: Վերջինս հայտարարել էր Լիբիայի մայրաքաղաքն «ահաբեկիչներից» ազատելու որոշման մասին: Հենց այդպես էր նա բնութագրել ազգային համաձայնության կառավարությանը: